Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ 2022թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի համապատասխան՝ տեղի են ունեցել երկու երկրների ՌՕՈւ-ների ներկայացուցիչների 13-րդ շտաբային բանակցությունները։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը։

«Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ՌՕՈւ-ների միջեւ ռազմական համագործակցության հարցերը, նշվել է փորձի փոխադարձ փոխանակման կարեւորությունը, տարբեր հարցերի շուրջ կարծիքների հանգամանալի փոխանակություն է տեղի ունեցել։ Պլանի համապատասխան՝ Թուրքիայի պատվիրակությունը կայցելի ՌՕՈւ զորամասեր»,- մեջբերել են լրատվամիջոցները։