ԱՄՆ-ում դիտարկում են գազօջախների արգելման հնարավորությունը, քանի որ աճում է մտավախությունը փակ տարածքներում օդի աղտոտվածության վերաբերյալ, որը կապված է մանկական ասթմայի հետ, հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ի սպառողական ապրանքների անվտանգության հարցերով հանձնակատարն ասել է, որ գազօջախների օգտագործումը «թաքնված վտանգ է»։ «Ցանկացած տարբերակ կա սեղանին։ Մթերքները, որոնք հնարավոր չէ անվտանգ դարձնել, կարող են արգելվել»,- Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է գործակալության ներկայացուցիչ Ռիչարդ Թրումկան։ Նշվում է, որ գործակալությունը նախատեսում է «միջոցներ ձեռնարկել»՝ վառարանների պատճառով առաջացած փակ տարածքների աղտոտվածության խնդիրը լուծելու համար։
CPSC-ն արդեն մի քանի ամիս դիտարկում է գազօջախների հետ կապված գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը։ Հոկտեմբերին Թրումկան խորհուրդ է տվել CPSC-ին ուսումնասիրել գազի վառարանների հետ կապված վտանգների մասին հասարակական կարծիքը։
2022 թվականի դեկտեմբերին Բնապահպանական հետազոտությունների եւ հասարակական առողջապահության միջազգային ամսագրում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ փակ տարածքներում գազօջախների օգտագործումը կապված է երեխաների շրջանում ասթմայի առաջացման բարձր ռիսկի հետ: Հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում մանկական ասթմայի ներկայիս դեպքերի գրեթե 13%-ը կապված է գազօջախների օգտագործման հետ:
Թրումկան Bloomberg-ին ասել է, որ գործակալությունը նախատեսում է հանրային քննարկում բացել այդ հարցի հետ կապված վտանգների մասին։ Արգելքից բացի այլ տարբերակները ներառում են «սարքերի արտանետումների ստանդարտների սահմանում»:





























