Հումքային ապրանքների գները, հատկապես հում նավթինը, կախված կլինի Չինաստանի «բացվելուց»՝ ըստ լուսնային օրացույցի այս ամսվա վերջին Նոր տարվա տոնակատարությունից հետո։ Այս մասին Bloomberg Television-ի հարցազրույցում ասել է Goldman Sachs Group Inc հումքային ապրանքների հետազոտությունների գլոբալ բաժնի ղեկավար Ջեֆ Քարին։
Քարիի խոսքով՝ Brent մակնիշի նավթի մեկ բարելը երրորդ եռամսյակում կարող է հասնել 110 դոլարի, եթե Չինաստանը եւ ասիական մյուս տնտեսությունները լիովին հրաժարվեն կորոնավիրուսային սահմանափակումներից։ Չորեքշաբթի ֆյուչերսները սակարկվել են մեկ բարելը 82 դոլարից բարձր։
Պղինձը, որն այս շաբաթ բարձրացել է մեկ տոննան 9 000 դոլարի հունիսից ի վեր առաջին անգամ, հավանաբար, կգերազանցի մեկ տոննան 11 500 դոլարը 2023թ. վերջին, ավելացրել է Քարին։ Երկարաժամկետ հեռանկարում պղինձը կարող է հասնել մեկ տոննան 15 000 դոլարի։





























