Brent էտալոնային նավթի մեկ բարելի գինը 2023թ. երրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) կարող է հասնել 110 դոլարի, եթե լիովին չեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Չինաստանում եւ ասիական այլ երկրներում։ Այսպիսի կարծիք է հայտնել Goldman Sachs ամերիկյան ներդրումային բանկի ղեկավար Ջեֆրի Քյուրին Bloomberg TV-ի եթերում։
«Ինչե՞րն են պարապուրդի մատնված։ Ինքնաթիռները, գնացքները եւ ավտոմեքենաները։ Եթե դրանք նորից միացնեք, նավթի պահանջարկը կտրուկ կբարձրանա»,- ասել է նա։
Հյուսթոնի Piper Sandle ներդրումային բանկի վերլուծաբան Յան Սթյուարտի կարծիքով՝ հումքի գները չեն մնացել մեկ բարելը 130 դոլարի մակարդակին միայն Չինաստանում պահանջարկի անկման պատճառով։
Բրիտանական Barclays ֆինանսական կոնգլոմերատում սպասում են Brent նավթի գնանշումների բարձրացման 2023թ. չորրորդ եռամսյակում (հոկտեմբեր-դեկտեմբեր)՝ մեկ բարելը 106 դոլար, ինչը 30 տոկոսով բարձր է ներկա մակարդակի համեմատ։





























