2023թ. փետրվարի 5-ին Եվրամիության երկրներ ծովային ուղիով ռուսական նավթամերքների մատակարարման արգելքի ուժի մեջ մտնելուց հետո Չինաստանը կարող է դառնալ Եվրոպա դիզվառելիքի ամենակարեւոր մատակարարը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ճյուղային փորձագետներին։

Vortexa Ltd-ի տվյալներով՝ անցած տարի ԵՄ-ը Ռուսաստանից ներմուծել է մոտ 220 մլն բարել դիզվառելիք։ Այդ ծավալները կարելի է համեմատել օլիմպիական չափերի 14 հազար լողացող ավազանների հետ։ Բայց անգամ այսքան մեծ ծավալները կարելի կլինի լրացնել ռուսական նավթամթերքների եվրոպական էմբարգոյից հետո, ասել է Facts Global Energy քոնսալթինգային ընկերության վերամշակման ապրանքների բաժնի ղեկավար Յուջին Լինդելը։ Այդ թվում՝ շնորհիվ Չինաստանի աճող էներգետիկ պոտենցիալի, նշել է Wood Mackenzie Ltd.-ի հետազոտությունների գծով տնօրեն Մարկ Ուիլյամսը։

«(Եվրոպա դիզելային վառելիքի- «Газета.Ru») ամենակարեւոր պոտենցիալ մատակարարը, չնայած անուղղակիորեն, կարող է դառնալ Չինաստանը։ Պեկինի քաղաքականությունը փոխում է խաղի կանոնները։ Ներկայում երկիրն ունի ամբողջ աշխարհում ավելցուկային վերամշակող բոլոր հզորությունների բանալին»,- ասել է Ուիլյամսը։

Ընդ որում՝ ռուսական դիզելային վառելիքի աստիճանական փոխարինման միտումն սկսվել է մինչեւ եվրոպական էմբարգոյի ուժի մեջ մտնելը։ Անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի բաժինը ընդհանուր ներմուծման մեջ ընկել էր՝ ավելի քան 50 տոկոսից հասնելով մոտ 40 տոկոսի, մասամբ շնորհիվ Սաուդյան Արաբիայի եւ Հնդկաստանի մատակարարումների, նշվել է հոդվածում։