Լեհաստանն ու Լիտվան ցանկանում են, որ ԵՄ-ն սահմանափակումներ մտցնի Ռուսաստանի միջուկային հատվածի դեմ նոր պատժամիջոցների շրջանակում։ Այս մասին հայտարարել են ԵՄ երկու երկրների բարձրաստիճան դիվանագետները, հաղորդում է Reuters-ը։
«Գնալով ավելի է դժվարանում ԵՄ-ում անհրաժեշտ միաձայնության հասնել նոր պատժամիջոցների շուրջ։ Այնուամենայնիվ, մենք նոր հավակնոտ փաթեթ կառաջարկենք»,-ասել է դիվանագետներից մեկը։
Նրանց խոսքով՝ ԵՄ պատժամիջոցների 10-րդ փաթեթը պետք է պատրաստ լինի փետրվարի 24-ին։
Նրանք նաեւ նշել են, որ պետեք է շրջանցել եվրոպական պատժամիջոցները ապրանքների, այդ թվում՝ կահույքի առեւտրի դեմ։




























