Իսրայելի նոր ԱԳ նախարար էլի Քոենը Ադրբեջանի դեսպանատան բացման առիթով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին հրավիրել է Իսրայել։

«Ադրբեջանի հետ կապերի ամրապնդում։ Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ով շնորհավորել է ինձ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ես նախարարին հրավիրել եմ Իսրայել Ադրբեջանի դեսպանատան բացման կապակցությամբ»,-գրել է Քոենը  Twitter-ի իր միկրոբլոգում։