Շաբաթ օրը Կիեւում հզոր պայթյուններ են որոտացել։ Օդային տագնապը հնչել է անմիջապես բարձր ձայներից հետո, որոնք վախեցրել են Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
Կիեւի քաղաքային ռազմական վարչակազմից հայտնել են, որ ռուսական զորքերը հրթիռներով հարձակվել են քաղաքի վրա։ Իր հերթին Ուկրաինայի նախագահի գրասենյակում ուկրաինացիներին կոչ են արել չանտեսել օդային տագնապը՝ հստակեցնելով, որ հակառակորդները որպես թիրախ կրկին ընտրել են ենթակառուցվածքի օբյեկտը:
Ավելի ուշ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ճշտել է պայթյունների վայրը, հարձակման է ենթարկվել մայրաքաղաքի Դնեպրի շրջանը։
«Պայթյուններ Դնեպրի շրջանում։ Մնացեք թաքստոցներում»,-հորդորել է նա։
Ավելի ուշ Կիեւի քաղաքային ռազմական վարչակազմում հաստատել են մուտքը ենթակառուցվածքային օբյեկտ։
Բացի այդ, Կիեւի քաղաքապետը հայտնել է, որ հրթիռի բեկորներ են ընկել ոչ բնակելի շենքի վրա:




























