Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը Դամասկոսում հանդիպել եւ բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հաղորդում է Mehr-ը:

Բարձրաստիճան պատվիրակության ղեկավար Ամիր Աբդոլլահիանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից մեկնել է Դամասկոս՝ սիրիացի պաշտոնյաների հետ հանդիպելու համար: 

Դամասկոս ժամանելուն պես նրան ողջունել է նրա սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեքդադը։

Իրանի ԱԳ նախարարի պատվիրակության կազմում են Սիրիայի ԱԳ փոխնախարար Բաշար Ջաֆարին, Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին, Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին եւ Իրանի ԱԳ նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասգար Հաջին:

Ավելի վաղ Ամիր Աբդոլլահիանը այցելել էր Բեյրութ, որտեղ Լիբանանի արտգործնախարարի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի եւ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի հետ քննարկել էր երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Բեյրութ ժամանելուն պես Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակելու է հզոր աջակցություն ցուցաբերել Լիբանանի ժողովրդին, կառավարությանը եւ դիմադրության ուժերին»։