Սաուդյան Արաբիայի տարեկան գնաճի մակարդակը դեկտեմբերին աճել է մինչեւ 3,3 տոկոսի՝ նոյեմբերի 2,9 տոկոս ցուցանիշից։ Ընդ որում գների աճը կրկին պայմանավորված է հիմնականում բնակարանային ծախսերով, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Սաուդյան Արաբիայի վիճակագրության գլխավոր բյուրոն հայտնել է, որ դեկտեմբերին գներն ամսական կտրվածքով աճել են 0,3%-ով՝ նոյեմբերի 0,1%-ի համեմատ։
Սպառողական զամբյուղի 25,5%-ը կազմող բնակարանների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի եւ այլ վառելիքի գները նախորդ տարվա համեմատ աճել են 5,9%-ով, իսկ նոյեմբերի համեմատ՝ 0,9%-ով։
Վիճակագրության գրասենյակը նշել է, որ աճը «բնակարանների փաստացի վարձավճարների 1,1 տոկոս աճի արդյունքում է սահմանվել»:
Սննդամթերքի եւ խմիչքների գները, որոնք 2022 թվականի մեծ մասի համար եղել են գնաճի հիմնական շարժիչ ուժը, նվազել են 0,1% մ/մ-ով, թեեւ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ դրանք դեռեւս աճել են 4,2%-ով։
«Սպառողական գների տարեկան ինդեքսը 2022 թվականի համար 2021 թվականի համեմատ աճել է 2.5%-ով, ինչը հիմնականում ազդել է սննդամթերքի եւ խմիչքների գների 3.7%-ով եւ տրանսպորտի գների 4.1%-ով՝ պայմանավորված ինդեքսում դրանց կշռով»,- ասված է Կենտրոնական Վիճակագրական վարչության առանձին զեկույցում։
Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ակնկալում է, որ 2022 թվականի վերջում գնաճի միջին մակարդակը կկազմի 2,6 տոկոս:





























