Ֆայումի օազիսի նեկրոպոլիսում իրականացված պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են ութամյա երեխայի եւ 142 շների գերեզման։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ բոլորը միաժամանակ են մահացել։
Շների մնացորդների վրա հայտնաբերվել են կապույտ կավի հետքեր, որոնք հաճախ հանդիպում են հին Եգիպտոսի ջրամբարներում։ Սա խոսում է այն մասին, որ նրանք կարող են խեղդված լինել ջրհեղեղի ժամանակ:
Այնուամենայնիվ, առեղծվածային այն, թե ինչու է երեխան նույն գերեզմանում հայտնվել։ Հնարավոր է, որ նա խնամել է կենդանիներին, սակայն ավելի շփոթեցնող է այն, որ նրա մարմինը հայտնաբերվել է՝ գլխին սպիտակեղենի պարկով։
Ավելի վաղ հանգուցյալի գլխին նույնանման սպիտակեղենի պարկով մեկ այլ դի էր հայտնաբերվել նեկրոպոլիսում։ Սակայն այն հավանաբար մահապատժի ենթարկված մարդ էր՝ կրծքին նետի հետքերով։




























