Հարավային Կարոլինան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս ոստիկանությանը ավելի շատ տուգանքներ գանձել այն վարորդներից, ովքեր դանդաղ են վարում միջպետական ​​եւ այլ բազմաշերտ մայրուղիների ձախ գոտիով, հայտնում է AP-ն։

Սենատի ենթահանձնաժողովը հավանություն է տվել տուգանքի բարձրացմանը՝ 25-ից մինչեւ 100 դոլարի եւ ավելացված գումարի մեծ մասը փոխանցել պետական ​​մայրուղու պարեկային ծառայությանը:

Տուգանքը քրեական պատիժ չէ եւ ամրագրված չէ վարորդական իրավունքի վկայականում։