Էստոնիայի իշխանություններն այսօր հավանություն են տվել Կիեւին ռազմական օգնության ամենամեծ փաթեթը ուղարկելուն, հայտնում է ERR-ը։

Գործակալության տվյալներով՝ Տալլինը Ուկրաինային կտրամադրի 155 եւ 122 մմ տրամաչափի տասնյակ հաուբիցներ, հազարավոր արկեր, բեռնատարներ, հարյուրից ավելի Carl-Gustav  հակատանկային նռնականետեր։

«Օգնելով Ուկրաինային պաշտպանել իր անկախությունը՝ մենք պաշտպանում ենք բոլոր պետությունների, այդ թվում՝ Էստոնիայի ազատության եւ ժողովրդավարության իրավունքը»,- ասվում է վարչապետ Կայ Կալլասի հայտարարության մեջ։

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պեւկուրը նշել է, որ երկրի համար կարեւոր է օրինակ ծառայել եւ դրանով իսկ դրդել մյուս դաշնակիցներին օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Նա ընդգծել է, որ Կիեւին տրամադրվող ռազմական օգնությունը չի նվազեցնում Էստոնիայի պաշտպանունակությունը։

Ուղարկված սպառազինության արժեքը կկազմի 113 միլիոն եվրո։ Այսպիսով, Էստոնիայից Կիեւին տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր գումարը կհասնի 370 միլիոն եվրոյի։ Էստոնիան կատարած ծախսերի փոխհատուցում կխնդրի Խաղաղության եվրոպական հիմնադրամից։