Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան կոռուպցիոն սկանդալից հետո հայտարարագրել է ավելի քան 140 արժեքավոր նվեր, գրում է Politico-ն:

Պարբերականի տվյալներով՝ Մեցոլան բաց է թողել ցուցակի 125 կետերի նկատմամբ հայտարարագրման համար սահմանված վերջնաժամկետը։

Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայում կայացած լիագումար նստաշրջանում բացարձակ մեծամասնությամբ քվեարկել են Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Քայլիի պաշտոնանկության օգտին՝ խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Քվեարկությունը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում։

Քայլիի լիազորությունների դադարեցման օգտին, որը կասկածվում է կոռուպցիայի եւ փողերի լվացման մեջ, քվեարկել է 625 խորհրդարանական։ Նման որոշմանը դեմ է հանդես եկել ընդամենը մեկ խորհրդարանական, ձեռնպահ են մնացել երկուսը։