Իրենց նախագահ Ջո Բայդենին հավանության արժանացնելու Ամերիկացի քաղաքացիների վարկանիշն այս շաբաթ ընկել է ռեկորդային 40%-ի, հետեւում է Reuters-ի եւ Ipsos սոցիոլոգիական ծառայության հրապարակված հարցման տվյալներից։

Հունվարի 13-15-ն անցկացված հարցմանը մասնակցել է 1035 մարդ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկացիների մոտ 60%-ը հավանություն չի տալիս Սպիտակ տան ղեկավարի գործունեությանը։

Վստահության մակարդակի անկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերլուծական կենտրոնում եւ Դելավերում գտնվող տանը հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են փոխնախագահի պաշտոնում (2008-2016 թթ.) նրա աշխատած տարիներին։ CNN-ի աղբյուրները հայտնել են, որ թղթերում պարունակվում են Ուկրաինայի, Իրանի եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական տվյալներ: