Թերթը գրում է, որ Արարատում հարազատ երեխաներին խեղդամահ արած կնոջ` Ռոզա Ալոյանի նախկին ամուսինը պատրաստվում է դատի տալ այն դատավորին, որը շուրջ 2 տարի առաջ իրենց ամուսնալուծության ժամանակ որոշել էր երեխաներին հանձնել խելագար մորը: «Երեխաների հայրը ուզում է ստիպել, որ դատավորը պատասխանատվություն կրի կայացրած որոշման համար, որն էլ ի վերջո դարձավ մեծ ողբերգության հիմքը: Ռոզա Ալոյանի հարեւանների ասելով` այն ժամանակ էլ դատարանում ամուսնալուծության ժամանակ երեխաների հայրը նշել է, որ կինը հոգեկան խնդիրներ ունի, եւ ինքը հոգնել է նրա խելացնոր արարքներից, սակայն դատարանն ի վերջո որոշել է երեխաներին մոր խնամքին թողնել:
Նշենք, որ մարդասպան կնոջ թե՛ հարեւանները, թե՛ Արարատի այն բնակիչները, ովքեր ճանաչել են նրան, ասում են, որ Ռոզա Ալոյանն ակնհայտ հոգեկան շեղումներ է ունեցել, եւ դա բազմիցս երեւացել է նրա վարքում:Ինչու ենք եւս մեկ անգամ շեշտում այս հայտնի փաստերը. բանն այն է, որ լուրեր են պտտվում, թե պաշտոնապես հաստատվել է, որ երեխաներին դաժանաբար սպանած մայրը հոգեկան խնդիրներ չունի: Ինչո՞ւ և ինչպե՞ս է պաշտոնապես նման բան հաստատվել. գուցե հենց այն պատճառով, որ հետագայում որևէ դատավորի պատասխանատվության ենթարկելու հարց չառաջանա՞...»,- գրում է «Հայացք»-ը:



























