Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը հիմնված էր բացառապես նրա ցանկության վրա։ Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: 

Նրա խոսքով, Կարեն Կարապետյանը քաղաքականությամբ զբաղվել է շուրջ տասնհինգ տարի, եւ աշխատանքի առումով հայտնի է որպես զուսպ անձնավորություն:ՀՀԿ պատգամավորը նկատեց, որ Կարապետյանի հրաժարականի մեջ մութ անկյուններ, դրդապատճառներ պետք չէ փնտրել: «Նրա հրաժարականը ազնիվ նպատակ էր հետապնդում, եւ որքան էլ նման հրաժարականն անսպասելի էր, քաղաքակիրթ աշխարհում սա ընդունված երևույթ է»,- ամփոփեց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը ստորագրել էր սեպտեմբերի 9-ին: Այդ պաշտոնը դեռեւս թափուր է մնում, պաշտոնակատար է նշանակվել Վիգեն Սարգսյանը:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանում հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբայրն է, 2007-2008թթ. եղել է Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարը, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. սեպտեմբերից: