Գերմանիան կրթության առումով լավ տեղ է զբաղեցնում իր եվրոպական գործընկերների համեմատությամբ, սակայն IW Economics Institute-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս արտոնյալ դիրքը կարող է վտանգված լինել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ուժեղ կրթական եւ վերապատրաստման համակարգ ունենալը կարեւոր է Գերմանիայի՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսության համար, որը հենվում է հմուտ աշխատուժի վրա՝ իր բարձրորակ արտադրանքներին ու ծառայություններին աջակցելու համար:

«Գերմանիան որոշ չափով հետ է մնացել կրթության ընդլայնումից, որը տեղի է ունեցել Եվրոպական միության տարածքում վերջին տարիներին», - ասվում է IW-ի ուսումնասիրության մեջ:

Եվրոպական միությունում 25-ից 64 տարեկան աշխատողների մասնաբաժինը, ովքեր չունեն մասնագիտական ​​որակավորում կամ բարձրագույն կրթություն, 2021 թվականին նվազել է մինչեւ 20,7%՝ 2011 թվականի 27%-ից՝ Հարավային Եվրոպայում կրթության դինամիկ ընդլայնման շնորհիվ: Հետազոտության համաձայն՝ Գերմանիայում բնակչության այդ մասնաբաժինը 2021 թվականին մի փոքր աճել է՝ հասնելով 15,2%-ի, իսկ՝ 10 տարի առաջ այն եղել է 13,4%:

25-ից 34 տարեկան երիտասարդ մասնագետների շրջանում բարձր որակավորում ունեցող բարձրագույն կրթությամբ մարդկանց մասնաբաժինը զգալիորեն ցածր է եղել Գերմանիայում՝ 35,7%, իսկ Եվրոպական Միության միջինը՝ 41,2%:

«Դա պետք է դիտարկել Գերմանիայում մասնագիտական ​​կրթության եւ ուսուցման հատուկ իրավիճակի ֆոնին», - նշում է IW-ն: Հաշվի առնելով բարձրագույն եւ միջին մասնագիտական ​​կրթություն ունեցող երիտասարդ մասնագետների սեգմենտը, Գերմանիայում կրթված մասնագետների տեսակարար կշիռը զգալիորեն ավելի բարձր է (77,0%), քան Եվրոպական Միությունում (73,4%):

«Թվայնացման, ածխաթթվացման եւ ապագլոբալացման համատեքստում աշխատողների համար պահանջների փոփոխության պատճառով Գերմանիայի եւ Եվրոպայի համար ավելի ու ավելի կարեւոր է դառնում, որ աշխատունակ բնակչությունը հասնի հմտության ամենաբարձր մակարդակին», - ասվում է IW-ի տեքստում:

IW մասնավոր հետազոտական ​​ինստիտուտը, նշել է է, որ կառավարությունը պետք է վաղ եւ ինտենսիվ աջակցություն ցուցաբերի, որպեսզի երկրի բոլոր երեխաները կարողանան մասնագիտական ​​որակավորում ստանալ: