Առնվազն ինը մարդ է զոհվել Կալիֆոռնիայում Մոնտերեյ այգում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, հայտնում է ABC News-ը՝ հղում տալով Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչությունը։

Լրատվականի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, մանրամասները, այդ թվում՝ կրակողի կարգավիճակը, դեռևեւս հայտնի չեն։

Այս շաբաթավերջին Լոս Անջելեսի Մոնտերեյ Պարկ արվարձանում տեղի է ունենում լուսնային ամանորյա փառատոնը՝ նշանավորելով չինական լուսնային օրացույցի սկիզբը։

Նախորդ տոնակատարությունների ընթացքում օրական հավաքվել է մինչեւ 100 հազար այցելու: Շաբաթօրյա միջոցառումները պետք է ավարտվեին երեկոյան ժամը 21-ին։

Շերիֆի վարչությունը հայտնել է, որ կրակոցները սկսվել են երեկոյան ժամը 22:22-ի սահմաններում: West Garvey Avenue-ում, քաղաքի կենտրոնական թաղամասերի մոտ, որտեղ անցկացվում էր փառատոնը: