Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկիի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ադամ Կոբերացկին քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելմանն առնչվող մի շարք հարցեր: Հյուրի խնդրանքով արտգործնախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: