Եվրոպայում ռազմական հակամարտության առաջացման դեպքում միայն արհեստավարժ բանակի ուժերը չեն բավականացնի, պետք  է միանա ամբողջ հասարակությունը, իրականացվի «մարդկանց եւ տեխնիկայի մասնակի զորահավք», - ասել է Չեխիայի բանակի ԳՇ պետ, գեներալ-մայոր Կարել Ռժեգկան:

«Եթե մենք մոտ ապագայում որեւէ մեկի հետ պատերազմենք մեծ պատերազմում, բացի որոշ ահաբեկչական խմբավորումներից, ապա դա կլինի Ռուասաստանը», - ասել է Ռժեգկան:

Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի առաջացման դեպքում, օրինակ դաշինքի արեւմտյան թեւում՝ Չեխիայի տարածքից դուրս, դա ակնթարթորեն կանդրադառնա նաեւ Չեխիայի վրա եւ միայն նրա արհեստավարժ բանակի մասնակցությունը բավարար չի լինի:

«Պետք է միանա ամբողջ հասարակությունը, անհրաժեշտ կլինի նվազագույնը մասնակի զորահավաք անցկացնել, ինչպես մարդկանց, այնպես էլ նյութական միջոցների», - ասել է Ռժեգկան:

Գեներալի խոսքով՝ հասարակությունն այժմ հնարավոր է համարում երկարատեւ ռազմական հակամարտության հնարավորությունը ուժեղ հակառակորդի դեմ:

«Դա բնականաբար, բոլորովին այլ մոտեցում է պահանջում պաշտպանության տեսանկյունից եւ բոլորովին այլ մոտեցում բանակի հնարավորությունների ստեղծման համար», - ասել է ԳՇ պետը: