Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն իրավաբանորեն չի ձեւակերպել Գերմանիայի օկուպացիայի դադարեցումը, եւ իրավաբանորեն ԳԴՀ տարածքում դեռեւս ամերիկյան օկուպացիոն զորքեր կան, փաստացի դրանք այնտեղ շատ են, Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչ վերաբերում է Ավստրիային, օրինակ, խորհրդային զորքերը եղել են Ավստրիայում, բայց նրանք ինքնակամ հեռացել են այնտեղից։ Իսկ Խորհրդային միությունը՝ Ռուսաստանը, որպես Խորհրդային Միության իրավահաջորդ, հանդես է եկել որպես Ավստրիական Հանրապետության սահմանադրության երաշխավոր եւ Ավստրիական Հանրապետության չեզոք կարգավիճակի երաշխավոր։ Եվ ընդհանրապես, Ավստրիայի շատ շարքային քաղաքացիներ դա գիտեն եւ շնորհակալ են Ռուսաստանին նման դիրքորոշման համար»,- ասել է նախագահը։ «Ասենք Եվրոպայի ամենամեծ երկիրը, տնտեսական հսկա Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը․․․ եւ Խորհրդային միությունը իրավաբանորեն պաշտոնականացրել է օկուպացիայի դադարեցումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան, ինչպես հայտնի է, բաժանված է եղել չորս հատվածի՝ ամերիկյան, անգլիական, ֆրանսիական եւ խորհրդային։ Այսպես, Խորհրդային միությունը ձեւակերպել է այս օկուպացիոն կարգավիճակի դադարեցումը, իսկ Միացյալ Նահանգները` ոչ: Եվ, ճիշտն ասած, ֆորմալ ու իրավական առումով Դաշնային Հանրապետության տարածքում ամերիկյան օկուպացիոն ուժեր են գտնվում։ Եվ փաստացի այդպես էլ կա։ Դրանք այնտեք ահագին շատ են»,- ասել է նա:

Պուտինը հավելել է, որ գերմանացի քաղաքական գործիչներն իրենք են խոսում երկրի անբավարար ինքնիշխանության մասին։ «Եվ գերմանացի քաղաքական գործիչներն ասում են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան երբեք ինքնիշխան պետություն չի եղել այս բառի ողջ իմաստով»,- հայտարարել է Պուտինը։