Առաջին անգամ Մոսկվայի պատմության մեջ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ եւ ԱՊՀ անդամ-երկրների Հումանիտար համագործակցության միջկառավարական ֆոնդի աջակցությամբ տեղի է ունեցել ԱՊՀ երիտասարդ հնագետների դպրոցը:

Դպրոցը ներառել է տեսական գիտական կոնֆերանս, որի մասնակցել են նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, մասնավորապես, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանը: Տեղի են ունեցել նաեւ մի շարք գործնական միջոցառումներ, որոնց ընթացքում մասնակցները ծանոթացել են Հնագիտության ինստիտուտի հետազոտությունների փորձի եւ նրա հարուստ գրական ֆոնդի հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: