Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չինական թեյ է ստանում Չինաստանի նախագահ Սի Ծինփինից, հաղորդում է ԲԵԼԹԱ-ն։ Գործակալության տվյալներով՝ երկրի գիտական եւ գիտամանկավարժական աշխատողների հետ հանդիպման ընթացքում նա նրանց հյուրասիրել է այդ ըմպելիքով։

«Ձեզ թեյ են բերել։ Դա ինձ համար չէ: Խմեք այն, կսառչի։ Դա չինական է: Սի Ծինփինն ինձ մշտապես թեյ է ուղարկում։ Հյուրասիրում եմ»,-ասել է նա։

Բելառուսի նախագահը գիտական հանրության ներկայացուցչին կոչ է արել համտեսել նաեւ քաղցրավենիք։

«Կոնֆետներ եւ թխվածքաբլիթներ։ Այդքան էլ խորհուրդ չեմ տալիս, բայց բոլորդ նիհար եք, ձեզ կարելի է»,-նշել է Լուկաշենկոն։