Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն Ուկրաինայի վարկանիշը Caa3-ից իջեցրել է Ca-ի: Գործակալությունը նաեւ փոխել է կանխատեսումը բացասականից կայուն, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Moody's-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ վարկանիշն իջեցվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ռազմական հակամարտության հետեւանքների հետեւանքով առաջացած ռիսկերի գնահատումից հետո: Դրանց թվում է երկրի պետական պարտքի կայունության կրճատումը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի վարկատուների համար կորուստներով պարտքերի վերակազմավորման հավանականության աճը:

Moody's-ը գնահատում է վարկանիշի հետագա հնարավոր նվազեցումը՝ հակամարտության խորացման եւ Ուկրաինայի տնտեսությանը հասցված վնասի աճի դեպքում։