Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսլան Ձյուբային ազատել է Ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալի պաշտոնից, հայտնում է «Украинская правда»-ն։
«Ձյուբա Ռուսլան Վլադիմիրովիչին ազատել Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալի պաշտոնից», - ասված է Ուկրաինայի նախագահի հրամանագրում, սակայն պաշտոնանկության պատճառները չեն նշվում։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ձյուբան ծառայել է որպես ազգային գվարդիայի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ եւ պատասխանատու է եղել նյութատեխնիկական ապահովման համար:
Ձյուբան այս պաշտոնում Զելենսկու կողմից նշանակվել է 2019 թվականի հունիսի 14-ին, երբ նշանակվել էր Ազգային գվարդիայի նախկին ղեկավար Նիկոլայ Բալանը։
2022 թվականի հունվարին Բալանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ կապված Դնեպրում գտնվող գործարանում տեղի ունեցած հրաձգության հետ։
2022 թվականի փետրվարի 25-ին Զելենսկին Յուրի Լեբեդին նշանակել է Ազգային գվարդիայի հրամանատար։





























