Ազգային անվտանգության եւ պաշտպանության ազգային խորհրդի հերթական նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 13-ին։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը, փոխանցում է Vesti.ua-ն։

«Մենք պատրաստվում ենք այս հանդիպմանը։ Թե ինչ կլինի, մենք կկարողանանք հայտարարել միայն այս հանդիպումից վերջ՝ նախագահի համապատասխան հրամանագրից հետո», - ասել է նա եթերում՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի շաբաթօրյա ուղերձը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Զելենսկին այս ուղերձում խոսել է նոր «կադրային որոշումների» մասին, որոնք սպասվում են իշխանության բոլոր ճյուղերում։ Այս անգամ իշխանությունները «մաքրվելու» են ոչ այնքան դավաճաններից, որքան «բիզնեսին խանգարող կոռումպացված պաշտոնյաներից»։

Դանիլովը նշել է, որ պետական ​​մաքսային ծառայության եւ պաշտպանության նախարարության ղեկավարության մի շարք աղմկահարույց պաշտոնանկություններից եւ աշխատանքից ազատվելներից հետո նույն «մեծ զտումները» տեղի կունենան Ուկրաինայի Անվտանգության ծառայությունում, Պետական ​​հարկային ծառայությունում, ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում։

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ սա միանգամյա գործողություն էր՝ կապված մաքսային եւ այլ մարմինների հետ, ապա սխալվում է», - ասել է նա։

Դանիլովի խոսքով՝ իրավապահ մարմինները կազատվեն նրանցից, ովքեր նորմալ են համարում «կաշառք վերցնելն ու բիզնեսին խառնվելը»։