Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել անօթեւան տղամարդուն, որը դանակով եւ ամրանով ծես է կատարել Անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնում է Telegram-ի Mash ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի 51-ամյա քաղաքացին դանակը եւ 40 սանտիմետրանոց ամրանը դրել է իր առջեւ եւ սկսել արտասանել աղոթքի նման բառեր։
Ոստիկանները տղամարդուն խնդրել են դադարեցնել տարօրինակ գործողությունները, սակայն նա անտեսել է իրավապահների խոսքերը։ Ձերբակալության ժամանակ անօթեւանը դիմադրություն է ցույց տվելլ։ Արդյունքում նրա նկատմամբ արձանագրություններ են կազմվել խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջները չկատարելու մասին։




























