ԱՄՆ-ն իր օդապարիկները չի ուղարկել Չինաստանի օդային տարածք։ Այս մասին NBC հեռուստաալիքի եթերում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին
«Դա ճիշտ չէ, մենք նման բան չենք անում: Մենք օդապարիկներ չենք ուղարկում Չինաստան», - ասել է Քիրբին։
Ավելի վաղ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները հայտնել էին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների օդապարիկները տասն անգամ ներխուժել են Չինաստանի օդային տարածք։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչներն այսպես են պատասխանել երկրի տարածքով ամերիկյան օբյեկտների թռիչքների մասին հարցին։
Չինացի դիվանագետները ընդգծել են նաեւ, որ միայն անցած տարվա ընթացքում ամերիկյան կողմին հաջողվել է տասը օդապարիկ արձակել ՉԺՀ-ի տարածքով՝ երբեւէ դրա համար թույլտվություն չստանալով։



























