ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դաշնակիցներին կոչ է արել Ուկրաինա ուղարկելու համար «պահեստներում փնտրել տանկեր, որոնց վրա փոշի է նստել», գրում է Baha breaking news-ը: 

Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ելքը կորոշվի «այս գարնանը եւ ամռանը»։

Չորեքշաբթի Ստրասբուրգում ելույթ ունենալով ԵՄ հանդիպմանը՝ Բորելն ընդգծել է, որ չափազանց շատ ժամանակ է ծախսվել՝ քննարկելու, թե արդյոք պետք է տանկեր ուղարկել Ուկրաինա, թե ոչ, եւ «այդ ընթացքում Ռուսաստանը նախապատրաստել է իր հարձակումը»։

«Ժամանակը որոշիչ նշանակություն ունի եւ չափվում է մարդկային կյանքերով»,-շեշտել է նա։

Նա նաեւ կրկնել է, որ Եվրոպայում կայուն խաղաղություն հաստատելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չպետք է հաղթի այդ պատերազմում, իսկ Ուկրաինան պետք է հաղթող դուրս գա։