ԱՄՆ-ն եւ Ֆիլիպիններն այս տարի կանցկացնեն 2015 թվականից ի վեր համատեղ խոշորագույն զորավարժությունները։ Այս մասին հայտարարել է Մանիլայի բանակի գլխավոր հրամանատար Ռոմեո Բրաուները, հաղորդում է Reuters-ը:

«Բալիկաթան» ամենամյա զորավարժությունները կանցկացվեն երկրորդ եռամսյակում։ Դրանց կմասնակցեն ավելի քան 8900 զինծառայողներ, որոնք անցյալ տարի մասնակցել են զորավարժություններին, լրագրողներին հայտնել է Բրաուները:

«Այս բոլոր զորավարժությունները, որոնք մենք անցկացնում ենք, պատասխան են բոլոր տեսակի սպառնալիքների, որոնց կարող ենք բախվել ապագայում՝ ինչպես տեխնածին, այնպես էլ բնական»,-ասել է նա։

«Վաշինգտոնը կկրկնապատկի իր ջանքերը մեր ֆիլիպինցի դաշնակցի հետ՝ ամրապնդելու Ֆիլիպինների զինված ուժերի եւ առափնյա պահպանության պաշտպանունակությունը, քանի որ մենք աշխատում ենք համատեղ՝ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը պահպանելու համար»,-Twitter-ում գրել է Պենտագոնի ներկայացուցիչ բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը։  

Ֆիլիպինները Վաշինգտոնին ավելի մեծ հասանելիություն է տրամադրել իր ռազմակայաններին՝ որպես վերջինիս ջանքերի մի մաս՝ զսպելու Չինաստանի աճող ինքնավստահությունը Հարավչինական ծովում եւ լարվածությունը ինքնակառավարվող Թայվանի շուրջ:

2015 թվականին համատեղ զորավարժություններին մասնակցել է ավելի քան 11 000 զինծառայող երկու երկրներից։