ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի պետք է բուժզննում անցնի, սովորական հետազոտություն, հայտնում է USA Today-ը:

Նշվում է, որ այդ պրոցեդուրան ավելի ու ավելի մեծ նշանակություն է ստանում երկրորդ ժամկետի համար առաջադրվելու որոշմանը մոտենալուն զուգընթաց:

«Նրա տարիքը, թերեւս, նրա ամենամեծ քաղաքական խոչընդոտն է։ Բայդենը՝ արդեն ամենատարեց մարդը, որը զբաղեցրել է նախագահի պաշտոնը, երկրորդ ժամկետի վերջում վերընտրվելու դեպքում կդառնար 86 տարեկան»,-գրում է USA Today-ը։

Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահը պնդում է, որ կարող է այդ պաշտոնում մնալ եւս չորս տարի:

«Ես լիովին ազնիվ կլինեի ամերիկացի ժողովրդի հետ, եթե մտածեի, որ կան առողջական խնդիրներ, ինչ-որ բան, որը կխանգարի ինձ կատարել այդ աշխատանքը»,-ասել է Բայդենը PBS NewsHour-ին տված հարցազրույցում: