Նավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան մոտ 1 տոկոսով էժանանում են, եւ շաբաթվա արդյունքներով, եթե լուրջ փոփոխություններ չլինեն օրվա ընթացքում, գնանշումները կարող են մոտ 2,5 տոկոսի նվազում գրանցել, վկայում են աճուրդների տվյալները։

Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի գինն իջել է 0,93 տոկոսով՝ մեկ բարելը 84,35 դոլար, WTI-ի մարտյան ֆյուչերսինը՝ 0,97 տոկոսով՝ 77,73 դոլար։

Շաբաթվա սկզբից այս գնանշումներն իջել են 2,4 եւ 2,6 տոկոսով՝ համապատասխանաբար։ Հիմնականում բացասական ազդեցություն են ունեցել ԱՄՆ-ի տվյալները։