Փետրվարի 17-ին Հնդկական օվկիանոսի ջրավազանի հարավային մասում մեկնարկել են Ռուսաստանի, Չինաստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության երկրորդ համատեղ ռազմածովային զորավարժությունները, տեղեկացրել է Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունները կավարտվեն փետրվարի 27-ին Քվազուլու Նաթալ նահանգի Դուրբան եւ Ռիչարդս Բեյ քաղաքների շրջանում։ Առաջին նման զորավարժությունները տեղի են ունեցել չորս տարի առաջ, Հարավաֆրիկյան Հանրապետության ջրային տարածքում։

Ռուսաստանից զորավարժություններին մասնակցում է Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատը՝ «Կամա» միջին լցանավով եւ «Ծովակալ Գորշկով» ֆրեգատով։

Նախատեսվում է զորավարժությունների ժամանակ հղկել ծովային համակարգերի փոխգործակցությունը, ծովահենության դեմ պայքարը եւ կատարելագործել տարերային աղետների արձագանքման միջոցները։