Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվա կատարած այցի ժամանակ կատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հրաժարվելու անհնարինության մասին:

Պուտինը շնորհակալություն է հայտնել Բելառուսի առաջնորդին այն բանի համար, որ նա համաձայնել է ժամանել Մոսկվա։ «Կարծես ես կարող էի չհամաձայնել»,-պատասխանել է Լուկաշենկոն: