Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում հավաստիացրել է, որ ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամակցությունն այլընտրանք չունի։ Այս մասին հայտնում է «Եվրոպական պրավդա»-ի թղթակիցը։

«Հիմա է արդյոք ժամանակը, որ Ուկրաինան Եվրամիության լիիրավ մաս դառնա: Եվրոպացիների մեծ մասի համար դա այլեւս խնդիր չէ: Մենք արդեն ստացել ենք թեկնածու երկրի կարգավիճակ։ Մենք արդեն պատրաստվում ենք բանակցություններ սկսել անդամակցության շուրջ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան արդեն կապված է եվրոպական տնտեսության, լոգիստիկայի ու էներգետիկայի հետ։

«Ուկրաինայի հաղթանակին այլընտրանք չկա։ ԵՄ-ում Ուկրաինային այլընտրանք չկա։ ՆԱՏՕ-ում Ուկրաինային այլընտրանք չկա։ Մեր միասնությանն այլընտրանք չկա։ Ուստի ռուսական ագրեսիայից վերջնականապես ձերբազատվելու, հողն ազատելու, մարդկանց ազատելու այլընտրանք չկա եւ չի լինելու»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ «մենք պետք է ազատագրենք Ուկրաինան ու Եվրոպան, քանի որ երբ ռուսական զենքը կրակում է մեզ վրա, այն արդեն ուղղված է մեր հարեւանների վրա»։

«Մենք պետք է ռուսական ագրեսիայից ազատենք յուրաքանչյուր եվրոպական ինստիտուտ եւ համաշխարհային տնտեսության յուրաքանչյուր ոլորտ, քանի որ միայն այդ դեպքում ազատության հնարավորություն կլինի»,- ասել է նախագահը։