ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի մի քանի օր շարունակ օպերատիվ-հետախուզական եւ քննչական հսկայածավալ գործողություների, այնուհետեւ բացատրական աշխատանքների արդյունքում փետրվարի 17-ին, քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Գեւորգյանը, որը փետրվարի 13-ին, առեւանգել էր Արարատում հայտնի գործարարի Prado-ն ու փախուստի դիմել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Արտակ Գեւորգյանը նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին է, ով կասկածվում է փետրվարի 13-ին Արարատի մարզում հայտնի Արարատի գինու գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանին պատկանող Toyota Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան առեւանգելու եւ վթարի պատճառ դառնալու, այնուհետեւ դեպքի վայրից, իսկ հետո հիվանդանոցից փախուստի դիմելու մեջ։

Նախկին պատգամավորի որդին առեւանգել է Արարատում հայտնի գործարարի Prado-ն եւ դարձել ավտովթարի պատճառ․ Shamshyan.com