Չինացի պաշտոնյաների խումբը երեք տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Թայվան, հաղորդում է Reuters-ը:
Թայվանի կառավարությունն այս շաբաթ թույլատրել է վեց պաշտոնատար անձանց՝ Թայվանի գործերի չինական վարչության Շանհայի մասնաճյուղի ղեկավարի տեղակալ Լյու Սյաոդունի գլխավորությամբ, քաղաքային կառավարության հրավերով մասնակցելու Թայբեյի լապտերների փառատոնին:
Թայբեյի կենտրոնում գտնվող Սունշան օդանավակայան ժամանած Լյուն չի պատասխանել լրագրողների հարցերին։
Թայվանը Չինաստանից առանձնացել է 1949 թվականին քաղաքացիական պատերազմից հետո։
Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները լարված են Թայվանի անկախությանն ԱՄՆ-ի աջակցության պատճառով։





























