Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դստեր՝ Կիմ Չժու Էի հետ միասին Փայլող աստղի օրվա (ԿԺԴՀ-ի հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը) առթիվ մասնակցել է նախարարների կաբինետի եւ պաշտպանության նախարարության թիմերի միջեւ սպորտային մրցումներին, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Նշվում է, որ տոնն անցկացվել է փետրվարի 17-ին։ Պաշտպանության նախարարության թիմը հաղթել է 3:1-2:0 հաշվով:
Մրցումներին ներկա են եղել վարչապետ Կիմ Դոկ Հունը, պաշտպանության նախարար Կան Սուն Նամը, Կորեայի Բանվորական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի նախագահության անդամ Չո Յոն Վոնը, Կենտկոմի քարտուղարները, կառավարության անդամները, նախարարությունների աշխատակիցներն ու սպաները, հաղորդում է Life-ը։





























