ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը շաբաթ օրը հայտարարել է, որ անհանգստացած է, որ Չինաստանը խորացրել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո՝ նշելով, որ Ռուսաստանին Չինաստանի աջակցությունը «կխաթարի կանոնների վրա հիմնված միջազգային կարգը», հաղորդում է Reuters-ը: 

Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում ելույթի ժամանակ Հարիսը նշել է, որ Ուկրաինային երկկուսակցական տրանսատլանտյան աջակցությունը կշարունակվի: 

«Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ կարող է սպասել մեզ, նա խիստ սխալվում է։ Ժամանակը նրա կողմում չէ»,-ասել է Հարիսը պանելային քննարկման ժամանակ՝ առաջատար քաղաքական գործիչների, ռազմական սպաների, պաշտպանական արդյունաբերության ղեկավարների եւ փորձագետների ներկայությամբ: