Ֆրանկո-իտալական Stellantis ավտոարտադրողը լավատես է Opel-ի իր գերմանական դուստր ձեռնարկության հեռանկարների հարցում, որը, նրա կարծիքով, կկարողանա շարունակել գործել որպես առանձին ապրանքանիշ, Automobilwoche ամսագրին ասել է ընկերության Եվրոպայի ղեկավար Ուվե Հոհգեշուրցը:

«Ես գոհ եմ ապրանքանիշից եւ դրա տեսականուց: Զարգացման մեծ ներուժ կա», - ասել է Հոհգեշուրցը:

Նա նշել է, որ Ռյուսելսհայմի դիզայներական կենտրոնն ամենաժամանակակիցներից մեկն էր ամբողջ ընկերության մեջ, մինչդեռ գերմանական գործարանները մշտապես զբաղված էին, ինչը նշանակում էր, որ նրանց ապագան ապահով էր:

Հոհգեշուրցը Opel-ին մեղադրել է շուկայական մասնաբաժնի կորստի համար՝ հիմնականում տրանսպորտային միջոցները մանրածախ առեւտրականներին մատակարարելու անբավարար տրանսպորտային կարողությունների պատճառով:

«Մենք հաճախորդներ ունեինք, մեքենաներ ունեինք պատրաստ, բայց նրանք չհասան այնտեղ, որտեղ պետք էր», - ասել է նա։

«Հաշվի առնելով բեռնատարների վարորդների պակասը, տրանսպորտային կարողությունները սահմանափակ են: Դրա համար մենք վաճառողներին հրավիրեցինք, որ իրենք գան ու մեքենաները վերցնեն մեր պահեստներից», - հավելել է Հոհգեշուրցը:

Նա նաեւ նշել է Լատինական Ամերիկան, Թուրքիան եւ Հյուսիսային Աֆրիկան ​​որպես Opel-ի լավ արտահանման շուկաներ