Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ չի պատրաստվում նորից առաջադրվել ԱՄՆ նախագահի աշխատակազմի այդ պաշտոնում։ The New York Times-ի հարցազրույցում նա նշել է, որ նման ծրագրեր չունի։

«Աստված մի արասցե։ Դա ամենավատ մղձավանջն է», -ասել է Փսակին՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք նա պատրաստվում է առաջադրվել Սպիտակ տան ընտրովի պաշտոններում։

Փսակին նշել է, որ այլեւս երբեք չի մասնակցի մամուլի քարտուղարի պաշտոնի ընտրությանը եւ ընդհանուր առմամբ ավարտել է քաղաքական գործունեությունն ու սկսել աշխատել հեռուստատեսությունում։ Նա նաեւ ավելացրել է, որ մարտին առաջին անգամ հանդես է գալու որպես շոուի հաղորդավար MSNBC հեռուստաալիքում։

«Կառավարություն վերադառնալու ոչ մի պլան չունեմ։ Երբեք»,- ընդգծել է Փսակին։