Իսպանիայում հյուրանոցը, որին պատկանում է իսպանական Վերա քաղաքի լողափը, բոլոր հանգստացողներին պարտավորեցրել է թե լողափի, թե առողջարանային համալիրի տարածքում առանց հագուստի գտնվել, գրում է The Washington Post-ը։
Հականուդիստների նախաձեռնող խումբը դիմել է Իսպանիայի Գերագույն դատարան՝ նման պահանջները խտրականություն անվանելով։
Դատարանի որոշմամբ՝ առողջարանը պետք է հատուկ անվտանգության աշխատակիցներ վարձի՝ այն մարկանց իրավունքների պահպանման համար, որոնք չեն ցանկանում մերկանալ։
Բացի այդ դատարանը պարտավորեցրել է հայցվորներին դրամական փոխհատուցում վճարել՝ պատճառաբալենով, որ մերկությունը յուրաքանչյուրի ընտրությունն է եւ դրա կիրառման պրակտիկան չի կարող անհիմն պահանջվել։ Փոխհատուցումը նշանակվել է 1000 եվրոյի չափով։



























