Հետազոտողները ուսումնասիրել են F. fomentarius սնկերի կառուցվածքը եւ պարզել, որ դրա մասերը նույնքան ամուր են, որքան նրբատախտակը, սոճին կամ կաշին, բայց ավելի թեթեւ են, քան այդ նյութերը:
Խողովակաձեւ սունկի նման բնութագրերը պայմանավորված են նրանով, որ այն պետք է դիմանա եղանակային փոփոխության ծանր պայմաններին, ինչպես նաեւ ծառերի ընկնող ճյուղերին: Այս ամրությունը թույլ է տալիս այն օգտագործել նոր սինթետիկ նյութեր ստեղծելու համար:
«Խողովակաձեւ սունկը ձեւավորում է մի շարք նյութեր՝ գերազանց ֆիզիկաքիմիական հատկություններով, որոնք գերազանցում են բնական եւ արհեստական միացությունների մեծ մասը»,-գրել են հետազոտողները:
Անհրաժեշտ է հստակ որոշել, թե ինչպես եւ որտեղ կարող է օգտագործվել այդ սունկը, բայց դրա կառուցվածքը հասկանալն արդեն կարեւոր քայլ է: Ապագայում այն կարող է օգտագործվել տարբեր բժշկական եւ արդյունաբերական խնդիրների համար:



























