Անցյալ տարվա ամռանը ավելի քան վեց տասնյակ բրիտանական ընկերություններ փորձ են անցկացրել քառօրյա աշխատանքային շաբաթվա անցնելու վերաբերյալ՝ աշխատավարձի պահպանմամբ: Փորձարկումը տեւել է կես տարի։ Թե ինչ է ստացվել, բրիտանացի եւ ամերիկացի վերլուծաբանները ներկայացրել են Phys.org ամսագրում։
Ներգրավվել են 61 ընկերություններ, որտեղ ընդհանուր առմամբ աշխատում է 2900 մարդ։ Գործունեության ոլորտները տարբեր են՝ առեւտուր, ֆինանսական ծառայություններ, հանրային սնունդ, ժամանց եւ այլն:
Առաջին արդյունքը՝ սթրեսային բաղադրիչի ակնհայտ նվազում, ավելի քիչ հոգնածություն։ Նույնիսկ աշխատավայրում եւ տանը միկրոկլիման բարելավվել է, նշում են աշխատակիցները։
Աշխատանքի արտադրողականությունն աճել է հենց աշխատակիցների նախաձեռնությամբ։ Ավելի քիչ աշխատանքային ժամանակի կորուստ, ավելի շատ ցանկություն՝ ավելի արդյունավետ աշխատանքային տեխնիկա փնտրելու համար: Ղեկավարության կողմից նույնպես օգտակար տեղաշարժեր են եղել. ձանձրալի խորհրդակցությունները ժամանակային առումով կտրուկ նվազել են։
Արդյունքը եղել է այն, որ ընկերություններից ոչ մեկը չի ցանկացել վերադառնալ հնգօրյա գրաֆիկի: Մեծամասնությունը որոշել է շարունակել փորձը, իսկ 18 ֆիրմաներն անմիջապես կոլեկտիվը տեղափոխել են մշտական քառօրյայի։



























