Ֆրանսիական գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը Միջերկրական ծովի հատակին Laboratoire Sous-marin Provence Méditerranée (LSPM) հետազոտական լաբորատորիա է բացել։ Այն գտնվում է 2450 մ խորության վրա եւ կօգնի ուսումնասիրել օվկիանոսը:
Սարքավորումը կկարողանա որոնել նեյտրինոն, հետեւել կլիմայի փոփոխություններին, ուսումնասիրել ֆիզիկան, քիմիան եւ ծովի կենսաբանությունը, ինչպես նաեւ լուծել այլ խնդիրներ:
LSPM-ի գլխավոր գործիքը KM3NeT դետեկտորն է։ Այն զբաղեցնում է մեկ խորանարդ մետր։ Բոլոր սարքերից տվյալները լաբորատորիան փոխանցում է 42 կմ երկարությամբ էլեկտրաօպտիկական մալուխով։



























