Երկուշաբթի օրն ուժի մեջ է մտել Անգլիայում եւ Ուելսում ամուսնության նվազագույն տարիքը 16-ից 18-ի բարձրացնելու մասին օրենսդրական նախագիծը՝ երիտասարդ աղջիկներին հարկադիր ամուսնություններից պաշտպանելու համար, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։

«Այժմ սոցիալապես անապահով երեխաների շահագործումը նրանց ամուսնությամբ պայմանավորված անօրինական է եւ պատժելի ցանկացած պարագայում՝ անկախ նրանից՝ դա հարկադրված է եղել, թե ոչ», - ասվում է զեկույցում։

Ինչպես նշված է փաստաթղթում, նախկինում հարկադիր ամուսնությունը համարվում էր հանցագործություն միայն այն դեպքում, եթե կիրառվել է ինչ-որ հարկադրանք, օրինակ՝ սպառնալիքներ։ Հիմա սա ոչ մի ապացույցի կարիք չունի, եւ ակտը վերաբերում է եւ՛ գրանցված ամուսնություններին, եւ՛ ոչ պաշտոնական արարողություններին։

«Սա կարեւոր օր է այն քարոզիչների համար, ովքեր հինգ տարի անխոնջ աշխատել են այս երկրում երեխաների ամուսնությունների արգելքը ապահովելու համար», - մեջբերել է խորհրդարանի անդամ Փոլին Լաթամը:

Հիմա նույնիսկ ծնողների համաձայնությամբ 16-17 տարեկաններին թույլ չեն տա ամուսնանալ։