Չինացի գիտնականները պարզել են, թե ինչու են սեփական այգու կամ օրգանական ֆերմաների ելակները հաճախ ավելի համեղ: Դա պայմանավորված է նրանով, որ փոքր տնտեսությունները չեն օգտագործում ֆունգիցիդներ՝ նյութեր, որոնք խոչընդոտում են սնկերի աճին:
Հետազոտողները փորձ են անցկացրել եւ նույն պայմաններում աճեցրել են ելակի երեք խումբ բույսեր: Մի խումբը վերահսկիչ խումբ էր, իսկ մյուս երկուսը բուժվել են երկու կիրառելի ֆունգիցիդներից մեկով՝ բոսկալիդով եւ դիֆենոկոնազոլով:
Արդյունքում ամենուր աճել է նույն չափի ու գույնի ելակ։ Այնուամենայնիվ, պարզվել է, որ ֆունգիցիդով մշակված հատապտուղները ավելի քիչ են լուծվող շաքարների եւ սննդանյութերի, ինչպես նաեւ այն էսթերների մեջ, որոնք տալիս են ելակի բնորոշ համը:



























