Tesla ընկերությունը հայտարարել է, որ 2022-ից մինչեւ 2023 թվականը ԱՄՆ-ից հետ է կանչում 3470 Model Y մեքենա, քանի որ երկրորդ շարքի նստարանների շրջանակներն ամրացնող պտուտակները կարող են ապահով կերպով ամրացված չլինել:

ԱՄՆ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հայտարարել է, որ նստարանի շրջանակի ամրացման պտուտակը կարող է նվազեցնել ամրագոտու համակարգի արդյունավետությունը՝ մեծացնելով վթարի ժամանակ վնասվածքներ ստանալու վտանգը:

Tesla-ն հայտնել է NHTSA-ին, որ դեկտեմբերից հայտնաբերել են երաշխիքային հինգ պահանջներ, որոնք կարող են կապված լինել վերը նկարագրված պայմանների հետ: Ընկերությունը նաեւ հայտնել է, որ իրեն հայտնի չէ որեւէ տրավմայի կամ մահվան մասին, որը կարող է կապված լինել հետկանչի խնդրի հետ, հաղորդում է Reuters-ը: