Բուլղարիայում ավարտված շախմատի վեց տարիքային խմբերի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին երեք մեդալ: Մինչեւ 12 տարեկանների առաջնությունում 9 հնարավորից 7,5 միավոր վաստակեց եւ ոսկե մեդալը նվաճեց Հայկ Մարտիրոսյանը:
Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը 7 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ մինչեւ 18 տարեկան աղջիկների պայքարում Մարիա Գեւորգյանը 7 միավորով նվաճեց բրոնզե մեդալը:



























